00:00:00. որտե՞ղ լինել

Սամվել Մելքոնյան

hanrapetutyan-hraparakԵրևանի տոնական տրամադրության առաջին արտահայտությունը, որ ոգևորություն առաջացրեց, հենց Ձմեռային այգու բացումն էր: Այն կգործի ամբողջ ձմեռ. քանի դեռ արևի ճառագայթները պատառ-պատառ չեն արել ձնե սպիտակ սավանը: Երկրորդը գլխավոր տոնածառի լույսերի, ինչպես և քաղաքի տոնական լուսավորության միացումն էր: Ամանորյա ռեժիմն ակտիվ կլինի մինչև դեկտեմբերի 31-ը՝ ժամը 01:00-ն, կընդմիջվի մեկ օրով ու կվերաակտիվանա հունվարի 2-ից:

Նոր տարվա ամենահետաքրքիր մասն այն դիմավորելն է: Ու շատ կարևոր է՝ որտե՛ղ եք ասում 2017-ի առաջին բառը՝ Շնորհավո՛ր:

Քաղաքի ամենակենտրոնում: Կան մարդիկ, որ բնավորությամբ մաքսիմալիստ են: Նրանք չեն սիրում փոքր հավաքույթներ, բայց գերադասում են մարդաշատը, հարմար չեն զգում միջին չափսի հյուրասենյակում, այլ ավելի, ավելի մեծ տարածք են ուզում: Երևանի հրապարակը սրտներո՞վդ է: Ժամը 22:00-ից կսկսվի համերգը, հետո՝ հրավառություն: Ամանորը դիմավորելու այս տարբերակը մի բանով էլ է ձեռնտու. ներքևի հարևան չկա, վերևի հարևան՝ նույնպես:

Դեպի  ազատ, անկախ Ամանոր: Ազատության հրապարակում հավաք-վածների նպատակը քաղաքական պայքարը չի լինի: Եթե դուք այդքան մաքսիմալիստ չեք, բայց Հանրապետության հրապարակում հավաքվածներից էլ հետ մնալ չեք ուզում, կարող եք գնալ Ազատության հրապարակ: Սա հարմար տարբերակ է հատկապես երեխա ունեցողների համար: Անցած մի քանի օրերի սառնամանիքին այստեղ աշխատանքները չէին դադարում. փոքրերի համար հեքիաթային դղյակ են հավաքել:

Հոգևոր տարբերակ: Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Առնակ քահանան Նոր տարին ter-arnak-qahanaտանը չի դիմավորի: Փոխարենն իր կինն ու երեխան կգնան եկեղեցի ու ընտանիքի հոր մատուցած պատարագով կսկսեն տարին: Տեր Առնակը նկատում է՝ մարդու ծննդից օրեր անց նրան տանում են եկեղեցի, ամուսնական կյանքն սկսվում է եկեղեցուց՝ քահանայի օրհնությամբ, անգամ մահվան ճանապարհն է քահանայի աղոթքով սկսվում. ուրեմն ինչու՞ նոր տարին չսկսել Տիրոջ տանը:

-Փառք Աստծո, 2016-ի Տարեմուտին մենք լեցուն հավատացյալներ ունեինք պատարագին: Մարդիկ կան՝ մտածում են ամենաճոխ սեղանը պատրաստելու մասին՝ խոզի բուդով, տարատեսակ աղցաններով, բայց մեզ՝ քիստոնյաներիս համար ամենագեղեցիկ, ամենաառատ սեղանը Սուրբ սեղանն է, որովհետև այդտեղ է Տիրոջ ներկայությունը,-ասում է հոգևոր սպասավորը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s